20/11/2014 17:25
Ես ողջունում եմ մեր մուտքը ԵՏՄ. Գուրգեն Եղիազարյան
«Ես ողջունում են մեր մուտքը Մաքսային միություն: Արտահանումն էլ մի փոքր կլավանա, որովհետև հիմնականում 60-70 տոկոսը մենք արտահանում ենք գյուղմթերք», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
Նրա կարծիքով՝ ԵՏՄ անդամակցումը պետք է դիտարկել երկրի տնտեսական զարգացման համատեքստում: Միաժամանակ նա հիշեցրեց, որ չպետք է մոռանալ թուրքական սպառնալիքի մասին: Եվ այդ կոնտեքստում, ըստ Եղիազարյանի, ԵՏՄ անդամակցումը Հայաստանին կապահովագրի:
Գ. Եղիազարյանը կարծում է, որ թուրքը միշտ իր թուրքությունն անելու, ուզում ես հետը ֆուտոլ խաղա, ուզում ես պինգ պոնգ, թուրքի էությունը չի փոխվելու:
Թուրքական վտանգի դեմ Եղիազարյանը մեծ գործընկեր համարում է Ռուսաստանին և կարծում, որ այդ գործընկերը վերջին երկու հարյուր տարվա ընթացքում դա ապացուցել է: