20/11/2014 11:41
Ֆրանսերենի 2-րդ համաշխարհային ֆորումին հայտ է ներկայացրել 11 հայ երիտասարդ
2015 թվականի հուլիսի 20-23-ը Բելգիայում կկայանալու է ֆրանսերենի երկրորդ համաշխարհային ֆորումը, որի ներկայացված լավագույն 15 նախագծերի հեղինակները կստանան առաջընթացի հնարավորություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆորումի հարցերով Բելգիայի հատուկ հանձնարարության դեսպան Ֆիլիպ Սուինենը:
Նրա խոսքով՝ առաջին ֆորումն անցկացվել է 2012-ին Կանադայում և անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
Ֆորումի հիմնական թեման նորարարությունը և երիտասարդների ստեղծագործական միտքն է:
Ֆ. Սուինեն ասաց, որ ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև դեկտեմբերի 25-ը: Ֆորումին մասնակցելու համար արդեն ստացվել է 1400 դիմում, որից 11-ը՝ Հայաստանից, կընտրվի 400 մասնակից:
Կազմակերպիչների կողմից ընտրված մասնակիցների ճանապարհածախսերը և հյուրանոցի վճարը կհոգա կազմակերպությունը: