20/11/2014 17:16
Եռյակի որոշումից վարչապետի և ԱԺ նախագահի քունն այս գիշեր չի տարել
Ես կարծում եմ, որ և՛ Ազգային ժողովի նախագահի, և՛ վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել եռյակի որոշումից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով եռյակի կայացրած որոշումը մերժել իշխանությունների կողմից երկխոսության առաջարկը:
ԱԺ նախագահը նշեց, որ իրենք բաց են քննարկումների համար, բայց «նրանք չեն ուզում աշխատել, նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել»:
«Սա է իրողությունը»,- ընդգծեց Գ.Սահակյանը:
Նախորդող հրապարակում՝ Զուրաբյան. Արտահերթ ընտրությամբ իշխանությունները կապացուցեն, որ անկեղծ են