20/11/2014 09:45
Գեներալ Մանվել. ԵԱՀԿ-մեահկ չգիտեմ… էդ թուրքերի խելքին չենք ուզում ընկնենք
«ԵԱՀԿ-մեահկ չգիտեմ, բայց մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարից սկսած՝ բանակով վերջացրած՝ ամեն քայլ ձեռնարկում են՝ հետ բերելու համար: Էդ թուրքերի խելքին չենք ուզում ընկնենք պատերազմ մղենք, բայց ամեն ինչ անելու ենք»:
«Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում այպիսի հայտարարություն է արել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով կործանված հայկական ուղղաթիռի օդաչուների անկման վայրից դուրս բերելու ուղղությամբ գործադրվող ջանքերին և այս հարցում ԵԱՀԿ պահվածքին:
Գրիգորյանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կարձագանքի կատարված միջադեպին. «Ուզեն-չուզեն պիտի արձագանքեն»,- ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ հայկական կողմը փորձում է «մարդկային հարաբերություններով» վերադարձնել օդաչուներին: