20/11/2014 10:04
Ստորագրահավաք՝ ԵԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները սառեցնելու պահանջով
«Change.org» գլոբալ հարթակում հայտարարվել է օնլայն ստորագրահավաք՝ պահանջելով ՀՀ իշխանություններից՝ սառեցնել ԵԱՀԿ անդամ երկրների հետ ցանկացած կապ, քանի դեռ վերջինս քայլեր չի ձեռնարկել Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներին վերադարձնելու ուղղությամբ:
«Դիմում ենք ՀՀ իշխանությունների բոլոր օղակներին՝ սառեցնել ԵԱՀԿ մտնող երկրների հետ ցանկացած կապ, քանի դեռ նրանք չեն ուզում լուծել տարրական հումանիտար հարց, այն է՝ զոհվածների դիակների դուրս բերման հարցը: Այս քայլի կատարման համար ԵԱՀԿ-ն և այն կազմող երկրները ունեն այդ հնարավորությունը: Սա նրանց կողմից ցուցաբերած հրեշավոր անտարբերություն է, ինչը և պարբերաբար պատճառ է դարձել շփման գծում բազմաթիվ զոհերի»,-ասվում է ստորագրության մասին իրազեկող հայտարարության մեջ:
Արդեն 250 քաղաքացի ստորագրել է այս հայտարարության տակ: