20/11/2014 14:33
Վարույթն իրականացնողը պաշտոնական կեղծ փաստաթուղթ է կազմել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: