20/11/2014 15:11
Իրանն ու Ռուսաստանը Բուշեհրում չորս նոր ռեակտոր կկառուցեն
Իրանն ու Ռուսաստանը Բուշեհրում չորս նոր ռեակտոր կկառուցեն: Այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը, անդրադառնալով օրերս Մոսկվա կատարած այցի արդյունքներին, մասնավորապես նշել է. «Ռուսական կողմի հետ մեր ունեցած ծանր բանակցությունների արդյունքում համատեղ հուշագիր ստորագրվեց, համաձայն որի՝ Բուշեհրում չորս նոր ռեակտոր կկառուցվի»:
Նկատենք, որ Բուշեհրի ատոմակայանի շինարարության մեկնարկը տրվել է Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի օրոք 1975թ.-ին:
Սկզբնական շրջանում դրա շինարարությամբ զբաղվում էր գերմանական մի ընկերություն, սակայն 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ատոմակայանի շինարարությունը դադարեցվեց, իսկ որոշակի ժամանակ անց Ռուսաստանի աջակցությամբ ավարտին հասցվեց շինարարությունը և 2013թ. արդեն պաշտոնապես հանձնվեց շահագործման: