20/11/2014 16:15
Կ. Նահապետյան. Օդաչուների փոխանակումը դիվերսանտներով անհամաչափ է
«Վերջին օրերին եղել են հանդիպումներ, և քննարկումների ընթացքում կոնկրետ խնդիրներ են ներկայացվել: Հնչել են նաև կոնկրետ առաջարկություններ և հուսանք, որ շուտով այս ուղղությամբ բանակցությունները ևս արդյունք կտան»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ուղղաթիռի կործանման վայրում դիտարկում իրականացնելու հարցին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Նա այն կարծիքին չէ, որ Հայաստանի դիվանագիտությունը ձախողված է, հակառակը՝ այն լուրջ առաջընթաց է գրանցում. «Այն գործողությունները, որոնք իրականացվում ռազմավարական ու անվտանգության ուղղությամբ, այսօր լուրջ ձեռբերումներ են գրացնել»:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության և, մասնավորապես, Ռուսատանի արձագանքին ու գնահատականներին, ապա Կ. Նահապետյանի խոսքով` այսօր նրանք կենտրոնացել են բոլորովին այլ տարածաշրջանների վրա, հետևաբար հնարավոր չէ, որ բոլոր միջազգային կառույցները իրենց ուշադրությունը սևեռեն միայն այս տարածաշրջանի վրա: «Դա չափազանցություն է, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք մեր գործընկերների հետ»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց պատգամավորը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է՝ զոհվածների դիերը փոխանակվեն դիվերսանտներով` Կ. Նահապետյանն ընդգծեց, որ հակառակորդը, հնարավոր է, նման մտադրություններ ունի, սակայն դա, ըստ նրա, համաչափ որոշում չէ ստեղծված իրավիճակում:
«Այդ տարբերակը չեմ էլ ուզում դիտարկել»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական որոշ պաշտոնյաների պնդումներին, թե դիակները հետ կվերադարձվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանը նպատակահարմար գտնի, Կ. Նահապետյանն ընդգծեց.
«Մենք բոլոր դեպքերում պետք է պահանջենք, որ պահպանվեն միջազգային մարդասիրական իրավունքների նորմերն ու սկզբունքները: Ժնևյան հայտնի կոնվենցիաների հիման վրա հակառակորդը պետք է հանձնի զոհվածների դիերը: Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ կարող են հանդես գալ, սակայն այդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է»,- եզրափակեց նա:
Նախորդող հրապարակում՝ Օհանյան. ԵԱՀԿ-ի հայտարարությունը մեր կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք է