20/11/2014 11:19
ԵԱՀԿ-ն հորդորում է Ադրբեջանին «թույլատրել ուղղաթիռի զոհերի դուրսբերումը»
Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որով կոչ են անում կողմերին հնարավոր դարձնել ՀՀ ԶՈւ խոցված ՄԻ-24 ուղղաթիռին մոտենալը:
«Մենք կոչ ենք անում կողմերին դեպքի վայրում դադարեցնել կրակը և ապահովել հարակից տարածքի ականազերծումը»,- համանախագահների հայտարարությունն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը:
Բացի այդ համանախագահները դիմել են ադրբեջանական կողմին և հորդորել՝ «թույլատրել զոհերի դուրսբերումն ուղղաթիռի անկման վայրից»:
Միջնորդ երկրների երեք ներկայացուցիչներ Իգոր Պոպովը, Պիեր Անդրեն և Ջեյմս Ուորլիքը նաև խորը մտահոգություն են հայտնել այն առիթով, որ «մինչ այս պահը ուղղաթիռին մոտենալու հնարավորություն չի տրվել»:
Հիշեցնենք, որ 8 օր առաջ՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական բանակը խոցել է օպերատիվ-մարտավարական զորավարժություններին մասնակցող հայկական ՄԻ-24 ուղղաթիռը: Այն ընկել է չեզոք գոտում: Ուղղաթիռին հնարավոր չէ մետանալ, քանի որ խոցումից հետո ադրբեջանական կողմը մշտական կրակի տակ է պահում անկման տարածքը:
Նախորդող հրապարակում՝ ԿԽՄԿ. ՄԻ-24 ուղղաթիռի հարցով բանակցում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ