20/11/2014 10:45
Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. Երեք մարդ հոսպիտալացվել է
Այս գիշեր ժամը 02.59-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհի» մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից՞
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Սուիթ Վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի (վարորդ՝ Է. Շ., ծնվ. 1963թ.) և «Օպել» մակնիշի (վարորդ՝ Ա. Մ., ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է.Շ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Հ.-ը (ծնվ. 1962թ.) և Լ. Ա.-ը (ծնվ. 1961թ.)՝ «Սրբ.Գր. Լւսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հսկողություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: