20/11/2014 14:10
«odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով հափշտակել է գումար
Հունիսի 2-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են ստացվել, որ ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայքում վճարումներ կատարելու եղանակով, անհայտ անձն Անուշ Պ.-ի «ՎԻԶԱ» վճարային քարտի հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է զգալի չափերի` 739 եվրո գումար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Լևոն Մ.-ն:
Կատարվում է քննություն: