20/11/2014 16:47
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է՝ ուղղաթիռի խոցման վայր հնարավոր չէ մոտենալ
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է, որ Մինսկի խմբի ներկայացուցիչները դեռևս հնարավորություն չեն ստացել այցելել հայկական խոցված ուղղաթիռի անկման վայր, սակայն իր իրավասությունների մեջ չի մտնում այդ իրադարձությանը որևէ գանահատական տալը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկը:
Նա ասաց, որ պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել՝ խնդրին լուծում տալու համար:
«Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել այցելել դեպքի վայր: Դեպքի վայր գնալու համար աշխատանքները շարունակվում են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ»,- ասաց նա:
Տորստեն Շտոդիկն ընդգծեց նաև, որ տեղի ունեցածի վերաբերյալ կարող է ընդամենը հղում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը և որևէ բան ասել այդ ուղղությամբ չի կարող:
Նախորդող հրապարակում՝ Ս. Օհանյան. Կարծում եմ՝ նախօրոք էր ցուցում տրված, որ խոցվի մեր ուղղաթիռը