20/11/2014 17:04
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն օֆշորի հայտնի գործից չխոսեց
«Հյուրերին պետք է հարցնել իր քեֆ-հալից»,- ԱԺ-ում, ամփոփելով հայ-կիպրական համատեղ հանդիպումները, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նկատողություն արեց ասուլսին ներկա գտնվող լրագրողներին, ովքեր օֆշորային հայտնի սկանդալի վերաբերյալ հարցերի էին ուղղում Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին:
Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ ասուլիսը: Հիշեցնենք նաև, որ Յանակիս Օմիրուին հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ամփոփելով հանդիպումը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ այն շատ արդյունավետ էր, որի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռքբերվել Հայաստանի ու Կիպրոսի միջև: Եղել է անդրադարձ նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնք կանացկացվեն Կիպրոսում և Հայաստանում: Կողմերը քննարկել են նաև ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հարցեր: Կիպրոսի ներակյացուցիչների հետ հանդիպիմը բավականին արդյունավետ էր:
«Խոսել ենք նաև Արցախի մասին վերջին իրադարձությունների մասին, իսկ հիմնական քննարկումերը վերաբերել են Ցեղասպանության միջոցառումներին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապայցությամբ Կիպրոսում բավականին լայնամասշտաբ միջոցառումներ են նախատեսված: Ցուցադրման տեսքով, որոշակի միջոցառումներ, կոնֆերանսներ կլինեն, որոնք նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կիպրոսը մեր գործընկեն է և կմասնակցի այդ շարջանակներում նախատեսվող բոլոր միջոցառումներին»,- ասաց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ հիմնական քննարկումները եղել են դրա հետ կապված:
ԱԺ նախագահը ընդգծեց նաև, որ Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ քննարկել են նաև սահմանում տեղի ունեցած վերջին միջադեպը:
Իր հերթին էլ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը ընդգծեց, որ շատ ուրախ է՝ գտնվում է Հայաստանում:
«Իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնին, ով նախաձեռնել է այդ հանդիպումը: Արտաքին կապերը միավորում են մեր երկու երկների ժողովուրդներին և պարտադրում, որպեսզի դրանք էլ ավելի խորացնենք: Հայաստանն ու Կիպրոսը պատմական կապերով են կապված, որոնք մի շարք փորձությունների միջով են անցել:»,- ասաց նա` հավելելով, որ Կիպրոսը վճռական է տրամադրված և միտված է այդ կապերն էլ ավելի ամրապնդել: