20/11/2014 10:57
Պելեի որդուն ձերբակալել են փողերի լվացման համար
Բրազիլիայում փողերի լվացման համար ձերբակալվել է Պելեի որդին՝ Էդսոն Շոլբի Նասիմենտը, ով ավելի շատ հայտնի է որպես Էդինյո:
Lenta.ru-ի փոխանցմամբ, փաստաբանները կարող են հայց ներկայացնել դատարան, սակայն մինչ այդ Էդինյոն գտնվելու է բանտում:
Պելեի որդու դատապաշտպանները հայտարարել են, որ պահանջելու են անհապաղ ազատ արձակել Էդինյոյին:
Նախորդ տարի Էդինյոն դատապարտվել էր 33 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող մաֆիայի փողերի լվացման համար: