20/11/2014 18:19
Հայ կարատեիստները Եվրոպայից վերադարձել են մեդալներով
Ռիգայում, վերջերս տեղի ունեցած «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները նվաճել էին 7 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Այսօր Հայաստանի «Դուքենդո կարատեի» ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը և մարզիկներից մի քանիսը հանդիպում ունեցան լրագրողների հետ և պատմեցին իրենց հաջողությունների մասին:
Հիշեցնենք, որ մեր հավաքականը գրավել էր առաջնության 2-րդ տեղը ՝ զիջելով միայն Ուկրաինային:
Ֆեդերացիայի նախագահը շնորհավորեց մարզիկներին ու մարզչական թիմին, իսկ պատվիրակության ղեկավար Էդմոնդ Մուրադյանն էլ նշեց, որ հաղթանակներին մեծապես նպաստել են նաև տեղի հայ եկեղեցին և հայկական համայնքը:
«Ռիգա ժամանելու հենց առաջին օրը Սուրբ Հայրը օրհնեց մեզ, իսկ համայնքը բոլոր հարցերում աջակցում էր մեր պատվիրակությանը», – ասաց Էդմոնդ Մուրադյանը:
Մարզիկներն էլ պատմեցին առաջնության բարդությունների, ակնկալիքների և ձեռք բերված արդյունքների մասին