20/11/2014 13:23
Սահմանամերձ գյուղերի հարկերի մասին նախագիծն ընդունվեց ամբողջությամբ
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվերակության դրվեց նաև «Սահմանամերձ համայնքներին հարկերից մասին ազատելու», ինչպես նաև «Սահմանամերձ համայնքներին պետական սոցիալական աջակցություն ցույց տալու» մասին օրենքները:
Հիշեցնենք, որ օրենքներն առաջարկել է ՀՀ Կառավարությունը, որն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքին կողմ է քվեարկեց 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 18 պատգամավոր: Իսկ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքին կողմ քվեարկեց 97 պատգամավոր:
Նախորդող հրապարակում՝ Սահմանամերձ գոտու բնակիչները կստանան նաև անվճար բժշկական օգնություն