20/11/2014 16:36
Ս. Օհանյան. Կարծում եմ՝ նախօրոք էր ցուցում տրված, որ խոցվի մեր ուղղաթիռը
Ադրբեջանի կողմից իրականացված բոլոր տեսակի խախտումներն այս տարիների ընթացքում սադրանաքներ էին, որոնք լարվածության համապատապասխան աստիճան էին ապահովում՝ բանակցային գործընթացում հաջողություններ ունենալու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ուղղաթիռի անձնակազմը խոցվել է ուսումնավարժական թռիչներ կատարելիս է և մեր տարածքում, սա կարծում եմ՝ բոլոր տիպի կանոնների խախտում է: Կարծում եմ նաև՝ նախօրոք էր ցուցում տրված, որպեսզի խոցվի մեր ուղղաթիռը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է օդաչուների ընտնաիքնրի հետ հանդիպումներին, ապա Ս. Օհանյանն ասաց, որ միջադեպի հենց առաջին օրը ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են նրանց, իսկ ինքը երեկ է հանդիպել օդաչուների հայրերին, նրանց համբերություն ցանկացել՝ հորդորելով համբերել մինչև դիվանգիտական ճանապարհով մենք այս հարցը կլուծենք:
Նախորդող հրապարակում՝ Օհանյան. ԵԱՀԿ-ի հայտարարությունը մեր կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք է