20/11/2014 18:10
ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին վերջնական խաղաղ կարգավորման կոչ է արել
Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատար Դերեկ Խոգանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռի ոչնչացման հետ կապված իրենց դիրքորոշումները հայտնել են Մինսկի խմբի համանախագահողները և ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
APA գործակալության փոխանցմամբ, իրենց դիրքորոշումը կայանում է նրանում, որ իրենք ցավում են ուղղաթիռի խոցման պատճառների համար:
Խոգանը կոչ է արել կողմերին կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Նրա խոսքով՝ Սոչիում, Ուելսում և Փարիզում նախագահների հանդիպման ժամանակ տեղաշարժեր են գրանցվել և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
Նա կոչ է արել կողմերին շարունակել այդ աշխատանքը և արդյունքում հասնել խնդրի վերջնական խաղաղ կարգավորման: