20/11/2014 09:24
ԲՀԿ-ականների տոնական տորթի վրա եղել է Վահե Էնֆիաջյանի լուսանկարը
Պարզվում է՝ ԲՀԿ երիտասարդները ուսանողների միջազգային օրը նշել են «Փարավոն» ռեստորանում, իսկ զավեշտալին այն է, որ տոնական տորթի վրա եղել է ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար Վահե Էնֆիաջյանի լուսանկարը: Տորթի կողային հատվածում գրված է եղել «ԲՀ եմ», ասել է թե՝ «Բարգավաճ Հայաստանն եմ» մակագրությունը: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
Թերթը փորձել է Էնֆիաջյանից պարզել, թե որքանով է կոռեկտ ուսանողների օրվա տորթի վրա փակցնել Էնֆիաջյանի լուսանկարը՝ հաշվի առնելով, որ նման անակնկալներ սովորաբար մատուցում են ծննդյան տոներին: Հարցին ի պատասխան Էնֆիաջյանն ասել է. «Միջոցառումն ավարտված է եղել, երբ իմ թիմակիցները այդ անակնկալը արել են, որովհետև այդ օրվա խորհրդի հետ մենք ունենք նաև նեղ թիմային հուշեր: Դրանք կապված են այդ օրվա հետ, դա նեղ խոհանոցային բան է. իմ ընկերները դրա համար են նկար պատրաստել»:
Լուսանկարը՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարից: