21/11/2014 16:34
2 կալանավոր հացադուլ է հայտարարել
Հայաստանի 11 քրեակատարողական հիմնարկներում այս պահին հացադուլ է հայտարել 2 կալանավոր: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ կալանավորների բողոքը կապված է իրենց դեմ հարուցված քրեական գործի քննության հետ:
Կալանավորներից մեկը հացադուլ է հայտարարել երկու օր առաջ, մյուսը՝ երեկ:
Գ. Ղլեչյանը հրաժարվեց այլ տեղեկատվություն տրամադրել: