21/11/2014 09:36
«Ժառանգության» «փոստանջյանական» թևը դժգոհ է Սանասարյանի քայլից
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգության» մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ ոչ միանշանակ է ընդունվել կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի՝ քայլը,ով բողոքի հացադուլ է նստել ԵԱՀԿ գրասենյակի առաջ: Ոմանք չարախոսում են այդ քայլի վերաբերյալ, թե Երևանի ավագանու երիտասարդ անդամը՝ առանց կուսակցության հետ համաձայնեցնելու, սեփական PR-ն է անում: Իսկ ոմանք էլ, մասնավորապես «փոստանջյանական» թևը դժգոհ են, թե ինչու Սանասարյանը հայտարարել է, որ իր բողոքը ՀՀ իշխանությունների դեմ չէ»: