21/11/2014 13:38
«Վերնիսաժի գործ». Դատական նիստից առաջ ամբաստանյալի համար «Շտապօգնություն» են կանչել
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Վերնիսաժի» գործով առաջին դատական նիստից առաջ վատացել է ամբաստանյալներից Վալերիկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը և նրա համար «Շտապօգնություն» են կանչել:
Դատարանի բակում հավաքված են ամբաստանյալների հարազատները, սակայն նրանց թույլ չեն տվել մասնակցել նիստին՝ դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ:
Դատարան չէին ներկայացել նաև տուժողները, և քանի որ նրանցից Մնացական Սուքիասյանից դատարանը որևէ պատճառաբանություն չէր ստացել, դատավորը այդ բացակայությունը անհարգելի համարեց և մեղադրողը միջնորդեց, որպեսզի բերման որոշում կայացվի տուժողի նկատմամբ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին:
Ըստ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքի՝ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9 մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Ըստ Վալերիկ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղին՝ մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։
Ըստ Ներսես Մելքոնյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Վալերիկ Հովհաննիսյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողություններր զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։
Նախորդող հրապարակում՝ «Վերնիսաժի գործ». Գոռ Առաքելյանի մոտ եղել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակ
«Վերնիսաժի կրակոցների գործ». Միանշանակ, սա քննիչի ինքնուրույն որոշումը չէ