21/11/2014 09:16
ԱԺ նախագահի ու վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից «Ժամանակը» հետաքրքրվել է, թե ինչ առաջարկ է իշխանությունը պատրաստվում ոչ իշխանական եռյակին անել Հովիկ Աբրահամյանի առաջարկը մերժելուց հետո:
«Ես կարծում եմ և ԱԺ նախագահի և վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել դրանից: Մենք քննարկումների համար բաց ենք, մենք որևէ առաջարկություն չունենք: Ես նորից քննարկում եմ իրենց հետ, ինչպես, օրինակ, սահմանամերձ գյուղերի նոր օրենքը երկարեց մոտ երեք ամիս, որովհետև ասում էին՝ վեց խմբակցություններով դիմել ենք, գնանք համատեղ քննարկելու: Մարդիկ չեկան, բայց մենք համատեղ քննարկեցինք և հասանք արդյունքի: Նրանք չեն ուզում աշխատեն: Նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել, սա է»,- ասել է Գ. Սահակյանը: