21/11/2014 01:00
Ահմեդ Դավութօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:
APA գործակալության փոխանցմամբ, Բաղդադի միջազգային օդանավակայանից ընթանալիս ավտոշարասյան վարորդներից մեկը չի կարողացել կառավարել մեքենան և վթարի է ենթարկվել:
Նշվում է, որ վթարի հետևանքով տուժեպ է երկու մարդ:Դավութօղլուն Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Իբադի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո այցելել են հիվանդանոց և հետաքրքրվել տուժածներից առողջությամբ:
Տուժածներին տեղափոխել են Բաղդադի հիվանդանոցից Անկարայի Աթաթյուրքի անվան հիվանդանոց: