21/11/2014 10:13
Այսպիսի գունեղ քաղաքական դաշտ ունենալը ողբերգություն է. «Առավոտ»
Հայտնի է, որ ԲՀԿ նախագահը պատրաստ է արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագիր: ՀԱԿ-ից վստահեցնում են, թե նորմալ են վերաբերվում նրան, որ համաժողովրդական շարժումը համալրել են Տիգրան Կարապետյանի ու Արամ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունները, բայց չենք մեկնաբանում օրինակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՕԵԿ առաջնորդ Արթուր բաղդասարյանի հանդիպումը: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ ԲՀԿ նախագահն արդեն կարծես հասցրել է մի քանի անգամ հանդիպել:
Գուցե այս ամենն ավելի շատ զվարճալի է` մանավանդ լրագրողներից համար, քանի որ մշտապես ապահովված ենք «ուրախ» թեմաներով, սակայն իրականում 20-ամյա անկախ Հայաստանում այսօր այնպիսի գունեց «քաղաքական» դաշտ ունենալն, իհարկե, ողբերգություն է: Մեր ծնողները 1988-ին վստահաբար այսպիսի Հայաստան ունենալու երազանքով չէին իրենց երեխաների ձեռքը բռնած Ազատության հրապարակում օրեր անցկացնում: Ազատության հրապարակի հարթակի այսպիսի «մարգինալացումը» իսկապես ցավալի փաստ է, եթե չասենք ` մեծ ողբերջություն»: