21/11/2014 15:20
Անկարայում կկայանա Թուրքիա-Ադրբեջան ռազմական ոլորտի երկխոսությունը
Դեկտեմբերի կեսերին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Ադրբեջանի և Թուրքիայի միջև տեղի կունենա բարձր մակարդակի ռազմական ոլորտում երկխոսություն:
APA գործակալության փոխանցմամբ, այս պահին կողմերը հստակեցնում են հանդիպման կոնկրետ ժամկետները:
Բարձր մակարդակով երկխոսության ընթացքում քննարկվելու են կողմերի նպատակները 2015թ.-ին ռազմական, ռազմա-տեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում բարձր մակարդակի հանդիպումները անցկացվում են 2007թ.-ից յուրաքանչյուր տարի: