21/11/2014 18:34
Արտգործնախարարը կայցելի Շվեդիա
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ստոկհոլմում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։