21/11/2014 09:50
Ծառուկյանի մոր ծննդյան խնջույքին երգել են Թաթան, Արման Հովհաննիսյանը, Արամեն
«Հրապարակի» տեղեկություններով, սահմանադրական բարեփոխումները մերժող Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի հոբելյանին մասնակցել է նաև սահմանադրական բարեփոխումների «կնքահայր», ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը Ծառուկյանի քրոջ երեխաների քավորն է:
Իսկ դրսից երգիչ-շոու աստղեր հրավիրված էի՞ն՝ «Հրապարակը» հետաքրքրվել է: «Ո՛չ»: Իսկ ներսի՞ց: «Բա հո մագնիտաֆոն չէի՞նք միացնելու՝ պարեինք-ուրախանայինք»: Հրավիրված են եղել Թաթան, Արման Հովհաննիսյանը, Արամեն և այլք»: