21/11/2014 09:43
ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է Ծառուկյանի քայլերից
«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է ԲՀԿ-ի քաղաքական հանդիպումների առնչությամբ: ՀԱԿ-ականները պնդում են, որ շարժմանը չպետք է միանան «անլուրջ» մարդիկ, ովքեր անվստահություն են առաջացնում իրենց համակիրների շրջանում:
Սակայն Գագիկ Ծառուկյանն աներեր է, նա շարունակում է բոլորի ձեռքը սեղմել ու ազգի դարդով «տապակվել»: Ասում են, ԲՀԿ-ում էլ կան մարդիկ, որոնց սրտով չէ, որ Ծառուկյանն օրումեջ այդ «կարգի» մարդկանց հետ հանդիպումներ է ունենում»: