21/11/2014 10:06
ՀՀԿ-ական պատգամավորը լուրջ չի վերաբերվում իշխանափոխության կոչերին
ՀԺԱՄ կուսակցության նախկին ղեկավար, ՀՀԿ ցուցակով համամասնական պատգամավոր Վահրամ Մկրտչյանն այն պատգամավորներից է, որ երեկ չի քվեարկել կառավարության ներկայացրած երկու նախագծերին, քվեարկությունից անմիջապես հետո նա «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ ինքը քվեարկել է, բայց հետո խորհրդարանի կայքում քվեարկության արձանագրությունից պարզվել է, որ չի քվեարկել:
Թերթի դիտարկմանը, որ եռյակը հրաժարվել է իշխանությունների հետ երկխոսել 12 կետերի շուրջ, շարունակում են իշխանափոխության ծրագրի իրագործումը, սա ձեռ չի՞ մտահոգում, Մկրտչյանը պատասխանել է.
«Դրանք ռոմանտիզմի ժանրից են կամ դետեկտիվ ֆիլմերից: Գոյություն ունեն հերթական նիստեր, մինչ դա իրենք պետք է կարողանան կոնսոլիդացված մնալ, որ հաջողության հասնեն, ես խիստ կասկածում եմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: