21/11/2014 13:28
Համալիրում հրդեհը նախկին սեփականատերերին պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հրդեհը նախկին սեփականատերերին պատճառել է մոտ 200 մլն դրամի գույքային վնաս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը:
Կ. Գրիգորյանը ասաց նաև, որ վնասված գույքի ցուցակը հստակեցնելու համար պաշտոնական գրությամբ դիմել են ԱԻՆ և Պաշտպանության նախարարություն:
Նրա խոսքով՝ այժմ պետք է ստանալ վնասի ամբողջական պատկերը և հասկանալ, թե ունեցած լուրջ մակարդակի տեխնիկայի ո՞ր մասն է վնասվել, քանի որ ինքը ցանկանում է ամբողջացնել պատկերը:
«Ինձ թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ խառը վիճակ է»,- ասաց Կ. Գրիգորյանը:
Վնասը մեծ չէր լինի, եթե, նրա խոսքով, պահպանվեին անվտանգության տարրական կանոնները՝ մասնավորապես, այդքան երիտասարդներ են եղել և այնտեղ չի եղել «Շտապօգնության» մեքենա, փրկարար ջոկատ հրավիրված չի եղել:
«Շենքը ի պահ հանձնված է եղել Պաշտպանության նախարարությանը, շահագործել է Համահայկական երիտասարդական ասոցիացիան, եղել է ՀՀԿ երիտասարդների միությունը: Մեղավորներին պետք է փնտրել այս շրջանակների մեջ,-ասաց նա՝ նշելով, որ ինքը հետամուտ է լինելու մեղավորներին պատժելու հարցում:
Նախորդող հրապարակում՝ Կ. Գրիգորյան. Համալիրում հրդեհի մեղավորները համերգի կազմակերպիչներն են
Մարզահամերգային համալիրում հրդեհից ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը