21/11/2014 14:10
Հովհաննես Մանուկյանը՝ ձյուդոյի մրցաշարի արծաթե մեդալակիր
Չինաստանի Քինդաո քաղաքում ընթացող GRAND PRIX վարկանշային ձյուդոյի մրցաշարին մասնակցող, ազգային հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը մրցաշարի առաջին օրը երեք անընդմեջ հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ և գրավել է 2-րդ մրցանակային տեղը՝ զիջելով ֆրանսիացի Վինսենտ Լիմարին:
Դավթյանը վաստակել է 180 միավոր և համաշխարհային վարկանշային աղյուսակում զգալիորեն կբարելավի իր դիրքերը. մինչ այս մրցաշարը նա 471 միավորով զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս մասնակիցներ Գրիգոր Իվանյանը և Ժաննա Ստանկևիչը դուրս մնացին պայքարից առաջին իսկ գոտեմարտից հետո: