21/11/2014 16:58
Պուտինը Ռուսաստանում «գունավոր հեղափոխություն» թույլ չի տա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ամեն ինչ կանեն Ռուսաստանում «գունավոր հեղափոխություն» թույլ չտալու համար:
BBC-ի փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ «գունավոր հեղափոխությունները» շատ ցավալի հետևանքների են հանգեցնում այն երկրներում, որտեղ դրանք տեղի են ունեցել:
Նա «գունավոր հեղափոխությունները» համեմատել է ծայրահեղականության հետ, որն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական գործիք՝ ազդեցության գոտիների վերաձևման համար:
Պուտինը կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը անօրինական միգրացիայի նկատմամբ, քանի որ անօրինական միգրացիան հանցավորության համար պարարտ հող է հանդիսանում: Ռուսաստանի նախագահը իր մտահոգությունն է հայտնել նաև համացանցում ծայրահեղական քարոզչության աճից: