21/11/2014 14:31
Ռուսաստանը կխզի՞ դիվանագիտական հարաբերությունները Լիտվայի հետ
ՌԴ Պետդումայում կոմունիստների խմբակցությունը առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերությունները Լիտվայի հետ:
Առաջարկի հեղինակները կարծում են, որ սա պետք է պատասխան դառնա նախօրեին Լիտվայի նախագահ Դալի Գրիբաուսկայտեի այն ձևակերպմանը, թե Ռուսաստանը «ահաբեկչական պետություն» է:
Նախքան վերջնական քննարկման անցնելը, առաջարկը, հավանաբար, խորհրդարանի Ստորին պալատ կգնա քննարկման: