21/11/2014 14:55
Րաֆֆի Հովհաննիսյան. Պետք է ունենալ տղամարդկություն և ասել, որ կան բաց մնացած հարցեր
Գոհ եմ, որ կայացել է միացյալ հրապարակ, ինչն իրենից արդեն արժեք է ներկայացնում: Միաժամանակ պետք է ասեմ, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ: Այս մասին այսօր իր Հանրային հայտարարության ժամանակ, անդրադառնալով ոչ իշխանական Եռյակի գործունեությանն, ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հրաշալի է, որ մեր ժողովուրդն այսքան պայքարից, ցավերից հիասթափություններից հետո էլի պահանջում է իր իրավունքը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ պետք է ունենալ տղամարդկություն և ասել, որ կան որոշ հարցեր, որոնք մնում են բաց.
«Հրապարակային գործունեության շարունակականության, շարժման սկզբունքների հրապարակայնացման, որոշումների կայացման անհրաժեշտության հարցերը բաց են: Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն, չկա հռչակագիր, հուշագիր»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 5-ին անձամբ իր անունից բոլորին հրավիրումէ Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվի քաղաքացիական ժողով.
Նախորդող հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է քաղաքացիական ժողովի