21/11/2014 09:08
Քրեական գործ է հարուցել Արագածոտնի մարզպետի եղբորը պատկանող ընկերության դեմ
Արագածոտնի մարզի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող «Ես և նա» շինարարական կազմակերպության համար, որն ինչ-որ հրաշքով հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում և իրականացնում է մարզում պետական ծրագրերով կատարվող շինաշխատանքները: Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահել: Այս մասին գրել է «Հրապարակը»:
Երեկ, սակայն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց «Հրապարակի» տեղեկությունը, որ «Ես և նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա: «Գործը հարուցվել է Քրօր. 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»: Կատարվում է նախաքննություն»: