22/11/2014 23:01
Oդաչուների տարհանման հատուկ գործողությունից կադրեր են հրապարակվել (Տեսանյութ)
Նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի վայրին մոտենալու և անձնակազմի ճակատագիրը պարզելու ջանքերն արդյունք չեն տվել, ուստի մենք պարտադրված էինք դիմել հատուկ գործողություների և ՊԲ-ի հատուկ ստորաբաժանումները դա իրականացրել են։ Այս մասին այսօր հայտարարել է ՊՆ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ ուղղաթիռը խփվել է նոյեմբերի 12-ին, և մինչև վերջին ժամանակներս մենք օգտագործելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը, նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին դիմել էինք, որպեսզի թույլատրեն կործանված ուղղաթիռի տեղը զննելու և անձնակազմի ճակատագիրը պարզելու համար։
Ադրբեջանը բոլոր այդ կազմակերպություններին մերժել է, նաև չեն թույլատրել այնտեղ իրականացնել դիտարկումներ, ընդհակառակը, անընդհատ փորձել են կրակի տակ պահել այդ հատվածը և ինչու չէ, նաեւ քանի որ ուղղաթիռը շատ մոտ է եղել իրենց դիրքերից, տարհանել դիակներին։
Այս բոլոր միջոցառումները արդյունք չեն տվել, մենք պարտադրված ենք եղել դիմել հատուկ գործողությունների և ՊԲ-ի հատուկ ստորաբաժանումները դա իրականացրել են»,- ասել է Մ. Հակոբյանը։
ԼՂՀ ՊԲ տարածած տեսանյութում հրապարակվել են մարմինների դուրսբերման ուղու գրաֆիկական պատկերը և կադրեր հատուկ գործողությունից։
Նախորդող հրապարակում՝ ՊՆ մամուլի խոսնակ. Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին
Ադրբեջանը երկու զոհ ունի. Նրանք փորձել են մոտենալ խոցված ուղղաթիռին