22/11/2014 14:14
Սթիվ Ջոբսի մասին ֆիլմում կնկարահանվի նրա դուստրը՝ Լիզան
«Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմի ռեժիսոր Աարոն Սորկինը պատմել է, որ ֆիլմում կնկարահանվի նաև Ս. Ջոբսի դուստրը՝ Լիզան: Այս մասին հայտնում է iphones.ru-ն։
Ռեժիսորը ասել է, որ Լեոնարդո Դի Կապրիոն և Քրիստիան Բեյլը լքել են Ս. Ջոբսի դերի թեկնածուների շարքերը։
«Սցենարը զբաղեցնում է 181 էջ, որոնցից 100-ը պատկանում են մի կերպարի, իսկ գլխավոր դերակատարի աշխատանքը չափազանց շատ է։ Այժմ դերին է ծանոթանում Մայքլ Ֆասբենդերը»,- ասել է նա։
Նշվում է, որ Լիզան Ա. Սորկինի հետ սցենարի վրա բավականին աշխատել է։ Դեռևս հայտնի չէ ոչ նկարահանումների մեկնարկի ամսաթիվը, ոչ ֆիլմի թողարկման մոտավոր ժամկետները։