22/11/2014 18:23
Twitter-ի օգտատերերը անձնական հաղորդագրությունների միջոցով կարող են կիսվել թվիթներով
«Twitter» միկրոբլոգների ծառայության նոր գործառույթը հնարավորություն է տալիս օգտատերերին թվիթներ կատարել անձնական հաղորդագրությունների միջոցով: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Այս ծառայությունից օգտվելու համար վեբ տարբերակում և «TweetDeck» հավելվածում պետք է սեղմել «Այլ» կոճակը և ընտրել «Կիսվել անձնական հաղորդագրությունում» տարբերակը:
Ըստ «TechCrunch»-ի՝ սա արվում է այլ մեսենջերների հետ մրցակցություն ապահովելու նպատակով: