22/11/2014 11:19
«Արցախի ձայներ» խումբը ելույթ է ունեցել Ֆրանսիայում
Նոյեմբերի 16-ին Փարիզի արվարձանի Իսի լե Մուլինո քաղաքի «Palais des Congrès» համերգասրահում տեղի է ունեցել համերգային շրջագայությամբ Ֆրանսիայում գտնվող «Արցախի ձայներ» խմբի և Փարիզի «Նավասարդ» հայկական ժողովրդական պարի համույթի համատեղ բարեգործական համերգը, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Հեռուստամարաթոն 2014»-ին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը, Ֆրանսիայի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչներ: