22/11/2014 10:33
«Բորոդինո» ընկերությունը խոստացել է մեկ շաբաթից պարտքերը վճարել
«Բորոդինո» գործարանի ղեկավարությունը հավաստիացրել է, որ մեկ շաբաթից կվճարի գյուղացիներին մթերման բոլորն պարտքերը»,- Aysor.am-ին այս մասին ասաց ՀՀ գյուղատնետսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Ընկերության ղեկավարների հետ խոսել է և նաև Գյուղատնտեսությնա նախարար Սերգո Կարապետյանը: Ընկերությունը վարկ է վերցնելու»,- ասաց Ռ. Մակարյանը:
Նշենք, որ «Բորոդինո» ընկերությունը միայն Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի բնակիչներին պարտք էր 1.5 մլն դրամ:
Նշենք նաև, որ «Բորոդինոն» 750 հազար դոլար պարտք է բանկերից մեկին, որի համար էլ բանկերը վարկ չեն տրամադրում: Տեղեկություն կար, որ գործարանը ստիպված վաճառում է գործարանի տեխնիկան:
Բորոդիոն պահածոների գործարանը զբաղվում է բանջարեղենի և մրգերի վերամաշկմամբ, նաև պարենային ապրանքների արտադրությամբ: