22/11/2014 09:55
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որը հիշեցնենք, հեռարձակվում է Լոս Անջելեսից, այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին: Այս մասին «Հայկական Ժամանակին» հայտնել են հիմնադրամից: Մինչ այդ, արդեն ընթացքի մեջ է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի համահայկական դրամահավաք-հեռուստամարաթոնը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 23-ը՝ այս կիրակի:
Ի դեպ, Ֆրանսիայի հեռախոսամարաթոնի շրջանակներում նախօրեին Փարիզ է մեկնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիկոպոսի և արցախցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, Բակո Սահակյանը, ինչպես միշտ, այս տարի էլ կմասնակցի Լոս Անջելեսի համահայկական դրամահավաքին: