22/11/2014 14:03
«Միսիս աշխարհ- 2014» մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ
ԱՄՆ-ում կայացած «Միսիս աշխարհ- 2014» մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Երկրորդ տեղը շնորհվել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցչին, իսկ 3-րդ տեղում Պերուի ներկայացուցիչն է: Հաղթանակաի համար պայքարել են 35 մասնակիցներ:
Մասնակիցները եղել են ազգային պատկանելությունը հուշող հագուստներով, նրանք կատարել են ռիթմիկ պար, ապա ներկայացել լողազգեստերով և երեկոյան զգեստերով: