22/11/2014 13:03
ԱՄՆ-ն և Թուրքիան շարունակելու են աջակցել Սիրիայի «չափավոր ընդդիմությանը»
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննարկել են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի, Կիպրոսի և էներգետիկ անվտանգության հարցերը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Բայդենը և Դավութօղլուն համաձայնություն են եկել համատեղ պայքարել «Իսլամական պետության» դեմ:
Բացի այդ, Թուրքիան և ԱՄՆ-ը շարունակելու են աջակցություն ցուցաբերել «սիրիական չափավոր ընդդիմությանը»: