22/11/2014 14:30
Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում. Արծրուն Հովհաննիսյան
Եթե կեղծ են այդ տեղեկությունները, ապա ինչո՞ւ է այդ դեպքում պաշտոնանկ եղել ադրբեջանական ԶՈՒ բրիգադի հրամանատարը: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած կեղծ տեղեկություններին, որը տարածել է ադրբեջանական կողմը:
Ըստ Հովհաննիսյանի՝ իր ձեռագրին հավատարիմ մնալով, ադրբեջանական կողմը կրկին փորձում է իր հանրությանը շեղել իրականությունից:
«Մենք գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են հեգնել սեփական ժողովրդին, հերթական անգամ խաբել ու քողարկել տվյալ հատուկ գործողության իրական կորուստները, բայց մենք նորից հայտնում ենք, որ ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը ոչ միայն հանել են դիակները և մասունքները, այլ նաև լուրջ կորուստներ հասցրել այդ տեղում ծուղակ պատրաստած ադրբեջանական ուժերին։ Հավանաբար հենց դրա համար է պաշտոնանկ արվել տվյալ պաշտպանական տեղամասի պատասխանատու ադրբեջանական բրիգադի հրամանատարը»,- ասաց նա և հավելեց, թե չնայած դեռ հարց է՝ այս գործողության հետևանքով կորուստնե՞րն են հրամանատարի հրաժարականի պատճառը, թե՞ ուղղաթիռի խփելը և գուցե՞ երկուսը միասին։
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանում վայրի աբորիգեն ցեղերի մակարդակով են մտածում, հատկապես լրատվական ծառայություններում, սակայն հավելեց նաև, որ ունեն անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են տարհանման օպերացիայի մասին։ «Դրանք այն ապացույցներն են, որոնք ընթացք կտանք հետաքննությանը: Անհրաժեշտության դեպքում կցուցադրենք դրանք: Նաև դիակների ճանաչման գործընթացն է սկսվել: Միայն Ադրբեջանում են ընդունակ նահատակի ծնողներին խաբել»,- հավելեց նա:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են լուրեր, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել հայկական կողմի հատուկ օպերացիան: Նրանք սուտ են անվանել ԼՂՀ ՊՆ-ի տարածած՝ տարհանման օպերացիայի մասին տեղեկությունը, ինչպես նաև օպերացիայի արդյունքում ադրբեջանական զինուժի կորուստների մասին հայտարարությունը։
Նախորդող հրապարակումներ՝ ՊՆ մամուլի խոսնակ. Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին
Խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները հետ են բերել