22/11/2014 17:56
Ադրբեջանը գազ կարտահանի Եվրոպա 2020թ.-ից
«Հարավային գազային միջանցք» ընկերության ղեկավար Աֆղան Իսաևը հայտարարել է, որ «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման արդյունքում ստացված գազը դեպի Եվրոպա կարտահանվի 2020թ.-ից սկսած:
Izvestiya.az-ի փոխանցմամբ` Աֆղան Իսաևը նշել է, որ «Հարավային գազային միջանցք» ծրագրի շրջանակներում դեպի Թուրքիա գազի առաքումները կսկսվեն 2018թ.-ից:
Իսաևի խոսքով TANAP գազամուղը շահագործման կհանձնվի 2018 թ.-ից, իսկ TAP-ը՝ 2020 թ.-ին:
Նա հավելել է, որ «Հարավային գազային միջանցքի» կյանքի կոչման համար ընդհանուր առմամբ կծախսվի մինչև 50 միլիարդ դոլար: