22/11/2014 11:58
Ադրբեջանը երկու զոհ ունի. Նրանք փորձել են մոտենալ խոցված ուղղաթիռին
Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ: Զոհերից մեկը լուսարձակող էր: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարության աղբյուրները:
Նրանք փորձել են մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է դա:
Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հաղորդել են միայն մեկ զոհ ունենալու փաստը: