22/11/2014 12:40
Ադրբեջանը և Պակիստանը կընդլայնեն ռազմական համագործակցությունը
Պակիստանի շտաբի պետերի միացյալ կոմիտեի հրամանատար, գեներալ Ռաշադ Մահմուդը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
APA գործակալության փոխանցմամ՝ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել և ընդլայնել երկկողմ ռազմական համագործակցությունը:
Նշվում է, որ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտվում է Պակիստանում: