22/11/2014 13:23
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրեց օդաչուներին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախորդող հրապարակում՝ Խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները հետ են բերել