22/11/2014 09:20
ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող ֆերմայում խոզերի անկում է գրանցվել
Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝ 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամ: «Ժամանակին» տեղեկություններ են հասել, որ այդ թանկացումից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող «Վասանավի» ընկերության խոզաբուծական ֆերմայում կտրուկ անկում է տեղի ունեցել:
Թերթի տեղեկություններով՝ այս ընկերությունում խոզի ամբողջ գլխաքանակի՝ մոտ 25.000 խոզի անկում է տեղի ունեցել: Վ. Կարապետյանը երեկ «Ժամանակի» հարցին ի պատասխան հաստատել է, որ այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել, սակայն չի ցանկացել խոսել պատճառների մասին, որը, հավանաբար, ինչ-որ հիվանդություն է եղել: